ԳՐԵՏԱ ՄԵՋԼՈՒՄՅԱՆ

Դերասանուհի

Ծնվել է 1953թ. մայիսի 9-ին, Կիրովականում: 1970թ. ավարտել է տեղի Մաշտոցի անվան թիվ 15 միջնակարգ դպրոցը: 1971-75թթ սովորել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտի դերասանական բաժնում: 1975-96թթ աշխատել է Վանաձորի Հ.Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնում` որպես դերասանուհի: 1996թ-ից աշխատում է Երևանի Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում` որպես դերասանուհի և բեմական խոսք է դասավանդում Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում (դոցենտ, 2007թ.): Խաղացել է ավելի քան 100 դեր, որոնցից են` Ռուզան` Մուրացանի «Ռուզան», Իրինա` Չեխովի «Երեք քույր», Զառնիշան` Շիրվանզադեի «Չար ոգի», Մարթա-Իզաբելլա` Կասոնայի «Ծառերը կանգնած են մահանում», Մարիամիկ` Ծովակի «Խնայեցեք տղամարդկանց», Խաթուն` Պետրոսյանի «Ես մի ծառ եմ ծիրանի» (Մետաքսիա Սիմոնյանի անվան մրցանակ), Վարյա` Չեխովի «Բալենու այգի» (Մետաքսիա Սիմոնյանի անվան մրցանակ), Պոնսիա` Ալբայի «Ալբան և իր աղջիկները» («Վահագն» մրցանակ, 2003թ.), Իշխանուհի` Շանթի «Հին աստվածներ», Մայր, տիկին Դիտման` Զեյթունցյանի «Ոտքի, դատարանն է գալիս», Անթառամ` Վերֆելի «Մուսա լեռան 40 օրը» և այլն: Խաղացել է նաև մի շարք մոնո-ներկայացումներում` Մայր` Մաթևոսյանի «Ծառերը», Վարդուհի` Շահնազարյանի «Իմ ծաղկած դեղձենի» և այլն: Մասնակցել է միջազգային փառատոների, իսկ 2008թ. Գերմանիայում անցկացված միջազգային մոնո-թատերական փառատոնի ժամանակ Ն.Շահնազարյանի «Թափոր» պիեսում Թերեզի դերակատարման համար արժանացել է 3-րդ մրցանակին: 2004թ. արժանացել է ՀՀ վաստակավոր արտիստի կոչմանը:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար