ԹՈՐՈՍ ՌՈՍԼԻՆ

Մանրանկարիչ

1216 - 1288

Ստեղծագործել է Կիլիկիայի Հռոմկլայում և արվեստագետների կողմից անվանվել է «Վերածնության Նախակարապետ», «Զարդանկարի վիրտուոզ»: 1256-68թթ նրա ծաղկած մեզ հայտնի 7 ձեռագրերն են: Կիլիկիայի մշակույթի վերերլքի հայ մանրանկարչության ամենացայտուն արտահայտությունը նրա ստեղծագործությունն է։ Աշխատել է Հռոմկլայի գրչատանը: «Զեյթունի Ավետարանը» կիլիկյան վաղ ձեռագրերի նման ճոխ զարդարված է խորաններով, լուսանցազարդերով և 4 ավետարանիչների պատկերները։ Այն հավանաբար պատկերազարդել է մոտ 20-25 տարեկան հասակում: 1256թ. արդեն եղել է ինքնուրույն վարպետ և ունեցել է օգնականներ։ Հետագայում հիշատակված իր ուսուցիչները հավանաբար Հռոմկլայում են աշխատել: Նրա ավագ ժամանակակիցներն են եղել Կոստանդին կաթողիկոսը կամ նրա մերձավորները։ Որ Թորոս Ռոսլինը կապված է եղել պալատական բարձր շրջանների հետ, վկայում են Կիլիկիայի թագավոր Լևոն 3-րդի երկու դիմանկարները։ Առաջիը նրան պատկերում է պատանի, երբ թագաժառանգ էր, մյուսը` Կեռան թագուհու հետ հարսանյաց հանդեսին:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար