ՆԱՐԵԿ ՀԱԽՆԱԶԱՐՅԱՆ

Թավջութակահար

Ծնվել է 1988թ. հոկտեմբերի 23-ին, Երևանում: Ջութակահար Սուրեն Հախնազարյանի որդին է: Երաժշտական կրթությունը ստացել է պրոֆեսոր Զարեհ Սարգսյանի թավջութակի դասարանում: 2000թ. հրավիրվել է Մոսկվա` ուսումը շարունակելու պրոֆեսոր Ալեքսեյ Սելեզնյովի դասարանում: Այդ շրջանում դարձել է ՌԴ մշակույթի նախարարության, ռուս-հայկական «Նոր անուններ» բարեգործական հիմնադրամի, «Արամ Խաչատրյան», «Մստիսլավ Ռոստրոպովիչ», «Ռուս Կատարողական Արվեստ» հիմնադրամների կրթաթոշակառու: Մասնակցել է աշխարհահռչակ երաժիշտների, թավջութակահարների դասընթացների: Ավարտել է Մոսկվայի պետական կոնսերվատորիան և կարճ ժամանակահատվածում դարձել միջազգային համբավ վայելող երաժիշտ: Ելույթ է ունեցել Մարիինյան թատրոնի, Չիկագոյի, Տոկիոյի և Լոնդոնի սիմֆոնիկ, «Նոր Ռուսաստան», ռուսական ազգային, Ռոտերդամի ֆիլհարմոնիկ, Վերդիի անվան և այլ աշխարհահռչակ նվագախմբերի հետ, Վ.Սպիվակովի, Ջ.Մեսթերի, Հ.Վոլֆի, Վ.Գյորգիևի, Մ.Յուրովսկու և այլ հանրաճանաչ դիրիժորների ղեկավարությամբ: Մասնակցել է բազմաթիվ միջազգային մրցույթների և ամենուր արժանացել բարձր գնահատանքի, պատվոգրերի, մրցանակների: 2008թ. Նյու Յորքի «Young Concert Artists» մրցույթում արժանացել է 9 Հատուկ մրցանակի, 2006թ. Արամ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթում` 1-ին մրցանակ և ոսկե մեդալ, 2007թ. Չայկովսկու անվան մրցույթում` դափնեկրի կոչմանը և մի շարք այլ հեղինակավոր մրցույթներ ու մրցանակներ: 2007թ. արժանացել է ՀՀ նախագահի երիտասարդական մրցանակին: «Վաշինգթոն փոսթ» թերթը նրան անվանել է «ֆենոմենալ թավջութակահար»: ԱՄՆ-ի Փասադենա քաղաքի սիմֆոնիկ նվագախմբի մենակատարն է: 2011թ. դարձել է Չայկովսկու անվան մրցույթի ոսկե մեդալակիր: 2013թ. արժանացել է ՀՀ «Մովսես Խորենացի» պետական մեդալի:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար